Արաբկիրում անչափահաս աղջիկների մոտ հայտնաբերվել են ատրճանակներ. ընկերական շրջապատում նրանց ասում են «Ֆանֆան տյուլպան»
Երեկ ոստիկանության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արամ Խաչատրյան փողոցում 2 անչափահաս աղջիկներ զենքի նմանվող առարկայով շրջում են ու այն նաև ձեռքին պահած, ժողովրդի լեզվով ասած՝ «զարիժատ» են անում, հայտնում է Shamshyan.com-ը:
Տեղում անչափահասների բաժանմունքի պետի գլխավորությամբ հայտնաբերվում են անչափահաս աղջիկները և 2-ի մոտ հայտնաբերվում են ատրճանակներ։Վերջիններս արդարանում են, թե գիշերով փողոցում ման են գալիս, իրենց ապահովության համար են կրում։Տեղում անչափահասների բաժանմունքի ծառայողները պարզում են, որ նրանց ընկերական շրջապատում ասում են «Ֆանֆան տյուլպան»։