top of page

«Արմավիր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց շրջանում իրականացվել է թենիսի առաջնություն

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գործող սպորտային ինքնագործ միավորման անդամ դատապարտյալների նախաձեռնությամբ, հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ դատապարտյալների վերասոցիալականացման, ազատ ժամանակն արդյունավետ և նպատակային օգտագործման ծրագրի շրջանակներում իրականացվել է հերթական մարզական միջոցառումը՝ սեղանի թենիսի առաջնություն դատապարտյալների միջև:

 

Մասնակցել է 26 ազատազրկված անձ:

 

Առաջնության 1-ին երեք մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրած դատապարտյալներ Արթուր Քոչարյանին, Մարատ Սարգսյանին և Ալբերտ Հակոբյանին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանի անունից տրվել են շնորհակալագրեր։


bottom of page