top of page

Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից. Aysor.am


Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանն ազատվել է աշխատանքից:

Տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանն ազատման դիմում է ներկայացրել, որն ընդունվել է», - ասաց Կոստանյանը։

Հավելենք, որ Հակակոռուցիոն կոմիտեն մի քանի դրվագով քրեական գործ է հարուցել Հովսեփյանի դեմ: Վերջինս մեղադրվում է  պետական միջոցների յուրացման և փաստաթղթի կեղծման մեջ: 

Հիշեցնենք, որ թիվ 130 դպրոցում կրքերը թեժացան Տեսչական մարմի ստուգումների արդյունքում ի հայտ եկած խախտումներից հետո, երբ տնօրեն Նվարդ Հովսեփյանը դպրոցի փոխտնօրեններին պարտադրել էր աշխատել ծնողների և աշակերտների հետ, որպեսզի սուտ մատնություն տային, թե դասացուցակում առկա բոլոր դասերը ուսուցանվել

bottom of page