top of page

Փոթորիկն ու սելավները վնասներ են հասցրել Լեհաստանի ենթակառուցվածքներին

Լեհաստանի կենտրոնական և արևելյան շրջանների առնվազն 30 հազար բնակիչներ զրկվել են էլեկտրամատակաարարումից՝ փոթորիկի պատճառով։ Այդ մասին Polsat հեռուստաալիքին եթերում ճգնաժամային կենտրոնի ներկայացուցիչ Բեատա Վյոնչեկը։

«35 հազար բաժանորդ դեռ հոսանքազրկված է Մազովյան, Վարմիա-Մասուրյան, Պոդլասկի վոյևոդություններում»,- ասել է նա։

Նշենք, որ հուլիսի 27-ին Լեհաստանի արևելյան և կենտրոնական շրջաններում փոթորիկի և սելավներից առաջացած հեղեղումների պատճառով երկու մարդ զոհվել է, երկուսն էլ մարմնական վնասվածներ են ստացել։ Այդ օրը ենթակառուցվածքներին հասցված վնասի պատճառով էլեկտրամատակարարումից զրկվել է 130 000-ից ավելի բաժանորդ։

1/1815
bottom of page