Փաշինյանը Չարենցավանում հարսանիքի է մասնակցելու․ բնակիչներն ակցիա կանցկացնեն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այսօր՝ օգոստսի 6-ին, Չարենցավանում հարանիքի են մասնակցելու։ Այս մասին «Օրագիր նյուզ»-ի հետ զրույցում ասել է Չարենցավանի բնակիչ Գևորգ Հակոբյանը։
Քաղաքացին, որ օրեր շարունակ պայքարում է Չարենցավանի անձնագրային վարչությունը Հրազդան տեղափոխելու դեմ, այսօր Չարենցավանի մուտքի մոտ իր ընկերների հետ վրան են ուզում տեղադրել և սպասել Փաշինյանին։
«Փաշինյանի իջևանցի ընկերոջ տղայի հարսանիքն է, Չարենցավանի «Սաֆարի» ռեստորանում։ Դիպուկահարները 3 օր առաջ եկել և տարծաքն ուսումնասիրել են, ասյօր էլ եկել, տեղակայվել են։ Հարսանիքը ամենայն հավանականությամբ ժամը 18։00-ին է։ Մենք արդեն հավաքվել ենք, որ Փաշինյանին տեսնենք, բայց ոստիկանները եկել ու խանգարում են, որ չկարողանանք մոտենալ նրան։ Անկախ ամեն ինչից՝ բարձրախոսներով և անձնագրերով ակցիա ենք անելու»,- ասել է բնակիչը։