Վլադիմիր Պուտինի մասին շատ չեմ մտածում. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի մասին շատ չի մտածում։
Երկու երկրների ղեկավարներն ուրբաթ հանդիպել են Սպիտակ տան Կապույտ սենյակում, որտեղ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը, որոնք պատմականորեն ցույց են տվել հարաբերությունների ուժը, պատերազմը կարգավորելու իրենց ջանքերում «ռազմավարական առումով միասնական են»:
Սթարմերը հայտարարել է նաև, որ առաջիկա շաբաթներն ու ամիսները Ուկրաինայի համար «վճռորոշ» կլինեն և կարևորել է Ռուսաստանի դեմ պայքարում երկու երկրների շարունակական աջակցությունը արևելաեվրոպական պետությանը:
Հարցին՝ ինչ է մտածում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ պատերազմի սպառնալիքի մասին, Բայդենը հայտարարել է. «Ես Վլադիմիր Պուտինի մասին այնքան էլ չեմ մտածում»:
Բայդենը միաժամանակ շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետին ուկրաինական հակամարտության ժամանակ նրա «առաջնորդության» համար՝ հավելելով. «Պուտինն այս պատերազմում չի հաղթի»։
«Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել ձեզ հետ՝ օգնելու համար Ուկրաինային պաշտպանվել Ռուսաստանի ագրեսիվ հարձակումից։ Հասկանալի է, որ Պուտինը չի հաղթի այս պատերազմում։ Ուկրաինայի ժողովուրդը հաղթելու է»,- հավելել է ԱՄՆ նախագահը։