Երեկվա հորդառատ անձրևը չոր չի թողել նաև Օպերային թատրոնը
Արամ Խաչատրյանի «Գայանե» Բալետի հանդիսատեսները նկարել են, թե ինչպես է անձրևը թափվում արտիստների վրա և բեմին: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի խորհրդական Ռոնա Ահարոնյանը «Առավոտ»-ին փոխանցել է. «Երեկվա հորդառատ անձրևը անմասն ու «չոր» չի թողել Օպերային թատրոնը: Թատրոնի տանիքը ներկայում վերանորոգման փուլում է, և այն հատվածը, որտեղ շինարարությունը դեռևս չի ավարտվել, անձրևից թրջվել է, ջուրը կաթկթացել է բեմի վրա»: