top of page

Նալբանդյան գյուղում վիրավորված ոստիկանի վիճակը կայուն ծանր է

ՆԳՆ Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակից Արթուր Այվազյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից։


Այվազյանը վիրավորվել էր սեպտեմբերի 7-ին Նալբանդյան գյուղում ծառայողական պարտականությունները կատարելիս, սեպտեմբերի 8-ին նրան վիրահատել էին:


«Վիճակը կայուն ծանր է՝ դրական դինամիկայով։ Նրան տեղափոխել են հիվանդասենյակ», - հայտնել են ՆԳՆ-ից։


Հիշեցնենք՝ սեպտեմբերի 7-ին Նալբանդյան համայնքում զինված անձին վնասազերծելու ժամանակ ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը մահացել է, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը վիրավորվել է։ Հանցանքը կատարելու մեջ կասկածվող Նալբանդյան համայնքի բնակիչ 41-ամյա Մանուկ Մարգարյանը ձերբակալվել է։

bottom of page