top of page

ՄԻՊ-ն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին՝ ՀՀ-ում առաքելությունն ավարտելու կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 23-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։

 

 

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԽՄԿ գրասենյակի պաշտպանության գծով համակարգող Կորինա Կին Էգգենբերգերը և իրավաբանական խորհրդատու Արփինե Առաքելյանը։

 

Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցության մակարդակը և ընդգծել կազմակերպության իրականացրած աշխատանքների կարևորությունը:

 

Պաշտպանը կարևորել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հետ գործակցությամբ իրականացվող ծրագրերի ու միջոցառումների շարունակականության ապահովումը:

 

Իր հերթին Թիերի Ռիբոն շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության համար և վերահաստատել ԿԽՄԿ-ի հանձնառությունը համագործակցությունը շարունակելու հարցում։

bottom of page