Եթե դասարանում 21 և ավելի աշակերտ կա, ուրմեն այնտեղ կրթություն չկա. Նազարյան
«Այսօրվա դպրոցում շատ խայտառակ իրավիճակ է, չափից ավելի խայտառակ իրավիճակ է»,-Ազգային ժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Ըստ նրա, ոչ թե պետք է ամեն ինչ անել, որ ուսուցիչն իրեն լավ զգա, պետք է ամեն ինչ անել, որ երեխան դպրոցում կրթություն ստանա։
«Եկեք խոստովանենք, որ այսօր 85 տոկոսով երեխան դպրոցում կրթություն չի ստանում, եթե տանը չկա ծնող, որն իրենով է զբաղվում կամ տանում լրացուցիչ պարապմունքի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նշեց, որ պատրաստվում է խորհրդարանին առաջարկությամբ ներկայանալ. «Հայաստանում չպետք է լինի դպրոց, որտեղ սովորի 21 և ավելի աշակերտ։ Եթե դասարանում 21 և ավելի աշակերտ կա, ուրմեն այնտեղ կրթություն չկա։ Այսինքն, մենք պետության փողերը վատնում ենք՝ տալով այն ուսուցչին, ով 21 ու ավելի երեխայի դաս է սովորեցնում։
800 և ավելի երեխա ունեցող դպրոցները պետք է պարտադիր ապահովված լինեն որակյալ ավտոբուսներով»։