«Ըհը, գոլ խփեց»․ Փաշինյանն Արագածոտնում հետևել է երեխաների խաղին
Այցելել եմ Արագածոտնի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված աշխատանքներին եւ ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Առաջին կանգառն Աշտարակում է եղել:
Փաշինյանը տեղեկացրել է, որ համայնքի սուբվենցիոն ծրագրով 25 բնակավայրերում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ՝ 22,4 կմ երկարությամբ:
Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 142,5 մլն դրամ է, որից 749,8 մլն դրամը հատկացրել է կառավարությունը:
«Աշտարակում այցելեցի նաեւ նոր կառուցված խաղադաշտ: Ընդհանուր առմամբ, սուբվենցիոն ծրագրով Աշտարակ եւ Բազմաղբյուր բնակավայրերում կառուցվել է 4 խաղադաշտ: Ծրագրի արժեքը 267,3 մլն դրամ է, որից 93,5 մլն դրամը հատկացրել է կառավարությունը», - նշել է Փաշինյանը:
Փաշինյանն Արագածոտնում հետևել է նաև երեխաների ֆուտբոլային խաղին։