top of page

Լուկաշենկոն հայտարարել է, որ առողջական խնդիրներ չունի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքել է տարածվող լուրերը, թե առողջական խնդիրներ ունի։

«Արդեն 25 տարի է՝ ինձ «հուղարկավորում են»։ Ես չեմ պատրաստվում մեռնել։ Աստծուն էլ խնդրում եմ, որ հետագայում էլ առողջությունս այնպիսին լինի, ինչպիսին հիմա է»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերել «БелТА»-ն։

 Լուկաշենկոն հայտարարել է նաև, որ  իր առողջության վատթարացման մասին լուրերը տարածում են 2020 թվականի ընտրություններից հետո երկիրը լքած ընդդիմադիր գործիչները։ 

 

bottom of page