top of page

Գևորգ Պապոյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստը

կոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 8-ին ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում կայացել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստը։

 

«Կարևոր է մշակել այնպիսի ընդհանուր մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն արդյունաբերական հատվածի աջակցմանը, նորարարության խթանմանը, տեխնոլոգիական արդիականացմանն ու ապրանքների մրցունակության բարձրացմանը», - ողջույնի խոսքում նշել է Գևորգ Պապոյանը։

 

Նիստի ընթացքում քննարկվել են մինչև 2030 թ․ ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները։

 

Օրակարգային հարցերի թվում էին ռոբոտաշինության զարգացման, արդյունաբերական ռոբոտների արտադրության և ներդրման միջպետական ծրագրի մշակման հնարավորությունը, ինչպես նաև ԵԱՏՄ արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման ընթացքում տրամադրվող ֆինանսական աջակցությանը վերաբերող հարցեր։

 

Նիստի արդյունքներով ստորագրվել է նիստի արձանագրությունը։

 

bottom of page