Ալիևը մասնակցել է Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների խորհրդատվական հանդիպմանը
Օգոստոսի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի Հանրապետության պետությունների ղեկավարների հանդիպմանը։
Ղազախստանի նախագահն իր ելույթում ընդգծել է ենթակառուցվածքային և տրանսպորտային համատեղ նախագծերի իրականացման կարևորությունը, ինչը նպաստելու է Կենտրոնական Ասիայի հինգ հանրապետության տնտեսության զարգացմանը։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդգծել է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին, Հյուսիս-Հարավը, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը:
Իլհամ Ալիևն իր ելույթուն նշել է, որ աշխարհում աճող սպառնալիքների ֆոնին հարկավոր է ամրապնդել հարաբերությունները, մասնավորապես՝ պաշտպանության և անվտանգության ոլորտում:
Ադրբեջանն, ըստ Ալիևի, շահագրգռված է սերտացնելու գործակցությունը նաև վերականգնվող էներգետիկայի, տրանսպորտի, տարանցման, ներդրումների և այլ ոլորտներում: