Ադրբեջանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Կասպից ծովում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիային կից սեյսմոլոգիական ծառայությունը։
Ըստ տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 14:45-ին:
Օջախը գտնվել է 66 կմ խորության վրա:
Երեկ հաղորդվել է, որ Կասպից ծովում 3,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: