top of page

«Բազմաթիվ ահազանգեր ենք ստանում»․ Արշակ Սարգսյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Մայր Հայաստանը» շարունակում է ահազանգեր ստանալ անձնագրային բաժիններից այն առումով, որ հերթեր են, կուտակումներ են, մարդիկ դժգոհում են, որ անորակ ծառայություններ են մատուցում։


Այդ ահազանգերից մեկի հետքերով այսօր այցելել եմ Մաշտոցի անձնագրային բաժին և արձանագրել հետևյալը պատկերը։


Հերթերի և կուտակումների պատճառով շատ քաղաքացիների ուղղորդում են դեպի մարզեր։ Այս պահին չի աշխատում ID քարտերի սարքը, իսկ մի քանի քաղաքացու, որոնց հերթը այսօր էր, մեկ շաբաթով հետաձգեցին սարքի պատճառով»։

bottom of page