Թրամփը հայտնել է, որ Հարիսը ԱՄՆ սահմանը հասցրել է ամենավատ վիճակին
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, որը հավակնում է պետության ղեկավարի պաշտոնին, անլեգալ միգրացիայի հետ կապված վիճակը երկրի հարավային սահմանին հասցրել է ամենավատ մակարդակին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը։
«Նա պատասխանատու էր սահմանի համար [ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմում]։ Եվ հիմա մենք ամենավատ սահմանն ունենք ոչ միայն ԱՄՆ պատմության մեջ, այլեւ ողջ աշխարհում։ Երբեք ոչ մի երկիր թույլ չի տվել 21 մլն մարդու երեք տարում անցնել սահմանը»,- ասել է նա Հարիսբերգում (Փենսիլվանիայի նահանգ) ընտրողների հետ հանդիպման ժամանակ։ Միջոցառման կազմակերպիչը Fox News հեռուստաալիքն էր։ Այն կայացել է բանակռիվների փոխարեն, որին մասնակցելուց հրաժարվել է նրա մրցակցուհին՝ Քամալա Հարիսը։
Հանրապետականն ավելացրել է, որ անլեգալներից շատերը առաջ բանտերում եւ հոգեբուժարաններում են եղել, նրանց մեջ կան մարդասպաններ, թմրավաճառներ եւ ահաբեկիչներ։ «Ես ալեգալ միգրանտների պատմության մեջ ամենամեծ տեղահանումը կկազմակերպեմ»,- խոստացել է Թրամփը։
Հարիսը մինչ այդ CNN հեռուստաալիքի հարցազրույցում հայտնել էր, որ հաղթանակի դեպքում կփորձի հասնել ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան սահմանին միջոցների խստացման մասին օրինագծի անցկացմանը։