top of page

«Խաղաղության պայմանագրի տեքստի 80-90 տոկոսն արդեն համաձայնեցված է»․ Ալիև

«ԱԳՆ-ի տրամադրած տեղեկությունների համաձայն խաղաղության պայմանագրի տեքստի 80-90 տոկոսն արդեն համաձայնեցված է»,- Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։

Ալիևը հայտարարել է, որ երկու հարց է բաց մնում․ Հայաստանը նախ պետք է դրական արձագանքի Բաքվի առաջարկին։ Երկրորդ՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու խնդրանքով։ Ըստ Ալիևի վերջին մի քանի տարիներին այդ խումբը գործնականում անգործության է մատնվել։


bottom of page