top of page

Դանակաhարություն Այնթապի գերեզմանների մոտ, հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց․ նոր մանրամասներ

Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այնթապ բնակավայրի գերեզմանատան մոտ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և կան վիրավորներ, այդ թվում՝ դանակահարված։ Գրել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։



Դեպքի վայրում ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, 4 զույգ հողաթափեր, որոնք հավանաբար կռվի մասնակիցներինն են, ժամացույց և այլ նշանակություն ունեցող իրեր։



Մինչ պարեկները սահմանազատել էին տարածքը, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվում, որ դանակահարված և ծեծված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացիներ։



Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի գլխավորությամբ, պարզել է, որ վիրավորներն են Այնթապ գյուղի բնակիչ 18-ամյա Թոռնիկ Ա.-ն, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, վերջինս դանակահարաված է, և Այնթապ գյուղի բնակիչ 42-ամյա Յուրիկ Ա.-ն, վերջինիս վիճակը գնահատվում է միջին ծանրության, նա ծեծի է ենթարկվել։



Ոստիկանությունը ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։



Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են։

bottom of page