ԼԵՒՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՇԱԽՄԱՏԻ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԳԱՎԱԹԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ
Հայ շախմատիստներ Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը մասնակցում են Ամերիկյան գավաթ 2024 շախմատի մրցաշարին։ Հայաստանի տղամարդկանց հավաքականի նախկին լիդեր Լեւոն Արոնյանը, ով ներկայումս հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դուրս է եկել Ամերիկյան գավաթի կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Ֆաբիանո Կարուանոյի հետ։ երկու պատիաներից հետո հաշիվը հավասար է՝ 1:1։ Սամուել Սեւայնը քառորդ եզրափակչում դուրս է մնացել հետագա պայքարից։
Հիշեցնենք, որ շախմատի այս տարվա Ամերիկյան գավաթն անցկացվում է մարտի 12-21-ին, ԱՄՆ Սենտ Լուիս քաղաքում։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է քառորդ միլիոն դոլար։ Մրցաշարին մասնակցում են նաեւ Ֆաբիանո Կարուանոն, Վեսլի Սոն, Լենյեր Դոմինգեսը, Ռեյ Ռոբսոնը, Սեմուել Շենքլենդը եւ Գրիգորի Օպարինը։