top of page

Հայտնի ջրվեժն այցելած կինն ընկել է ավելի քան 45 մետր բարձրությունից և ողջ մնացել

Այս շաբաթ մի կին լուրջ վնասվածքներ է ստացել  ամերիկյան Վաշինգտոն նահանգի ջրվեժից ավելի քան 150 ֆուտ (ավելի քան 45,7 մետր) ընկնելու հետևանքով, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Երեքշաբթի ցերեկը Վաշինգտոնի Դեմինգի մոտ գտնվող Ռեյսհորս ջրվեժից անկումն այս տարվա ընթացքում հինգերորդ պատահարը դարձավ, ասվում է Ուոթքոմ շրջանի 14-րդ հրշեջ ծառայության  հայտարարության մեջ:

25-ամյա կինը սկզբում ընկել է 50-60 ոտնաչափ (15,24 մ-18,28 մ) բարձրությունից, այնուհետև ևս 100 ֆուտ (30,48 մ) սահել է սայթաքուն ժայռի լանջով:

«Մեր բրիգադները ցած իջան ճոպաններով, հիվանդին դրեցին պատգարակի վրա և դուրս բերեցին ձորից», - հայտնել են հրշեջ ծառայությունից:  

Բելինգհեմի հրշեջ ծառայության բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց: Շրջանի ղեկավարի օգնական Դեվիդ Մուրը շաբաթ օրը հայտնել է, որ կնոջ վիճակը կայունացել է Բելինգհեմի հիվանդանոցում, իսկ ավելի ուշ նրան տեղափոխել են Սիեթլում գտնվող բուժհաստատություն:

bottom of page