Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել ԵՄ ղեկավարությանը պաշտպանել արցախահայության մշակութային ժառանգությունը
Եվրախորհրդարանի պատգամավորները դիմել են ԵՄ ղեկավարությանը՝ Արցախի մշակութային ժառանգությունը պաշտպանելու կոչով։
Նամակը, որ հասցեագրված է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին և Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային, հրապարակել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։
Նամակն ավելի քան 40 եվրոպացի պատգամավոր է ստորագրել։
«Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը մեր ընդհանուր եվրոպական ժառանգության հիմնավոր մասն է:
Այդ իսկ պատճառով, Եվրախորհրդարանի գործընկերների միջկուսակցական խմբի հետ միասին մենք կոչ ենք անում ԵՄ առաջնորդներին ապահովել, որ ԵՄ-ն ակտիվ քայլեր ձեռնարկի այն պաշտպանելու համար»,- հրապարակված նամակը մեկնաբանել է Լեքսմանը։