Բժիշկ ներկայացած կինը մինչ ձերբակալվելը 30 հիվանդի է ընդունել
Որպես բժիշկ ներկայացած կինը, որն իր դիպլոմը գնել է առցանց 8 դոլարով, Բրազիլիայի բժշկական հաստատությունում իր աշխատանքի առաջին օրն իսկ ձերբակալվել է, գրում է Daily Mail-ը։
27-ամյա Մարիա Սանտանան երկուշաբթի օրը ձերբակալվել է Սան Պաուլոյի պետական կլինիկայում՝ մոտ 30 հիվանդի ընդունելուց հետո:
Աշխատակիցները կասկածով են վերաբերվել նրա անցկացրած բժշկական միջամտություններին և աշխատանքային փաստաթղթերում ստուգել են նրա գրանցման համարը, որը, ինչպես պարզվել է, համապատասխանել է մեկ այլ բժշկի համարին:
Նրանք կանչել են իրավապահ մարմինների ներկայացուցիչների, որոնք էլ ձերբակալել են կնոջը դեպքի վայրում։
Սանտանան խոստովանել է հանցանքը և քննիչներին հայտնել, որ գրանցման համարով իր դիպլոմը ձեռք է բերել համացանցով:
Նրան կալանավորել են մինչև դատավարությունը: