ԵԺԿ-ն խստորեն դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի խախտումները
Եվրոպական Ժողովրդավարական կուսակցությունը խիստ մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական գործողություններով:
«Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի խախտումները։ Մենք միանշանակ մերժում ենք ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը՝ որպես տարածաշրջանում քաղաքական նպատակներին հասնելու միջոց։
Մենք ընդգծում ենք ռազմական բախումների կանխարգելման և հետաքննության միջազգային մեխանիզմների ստեղծման կենսական անհրաժեշտությունը՝ ագրեսորի նկատմամբ համապատասխան պատժամիջոցների իրականացմամբ։
Տարածաշրջանում երկարատև խաղաղությունը հնարավոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և բանակցված լուծման միջոցով՝ հիմնված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վրա»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ։