Ապշած ենք «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցածից․ ԵՄ

Եվրամիությունը ցնցված և ապշած է «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչական հարձակման մասին հաղորդագրություններից, դատապարտում է ցանկացած հարձակում քաղաքացիական անձանց վրա և ցավակցություն է հայտնում Ռուսաստանի քաղաքացիներին։
Այս մասին X-ում գրել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն:
Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։