top of page

«Զորամասերին մոտեցող ճանապարհների հետ կապված պրոբլեմ կա». Նիկոլ Փաշինյանը Տավուշում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված եւ այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

Առաջին կանգառը Դիլիջանում էր: Ծանոթացել է դեպի «Լեռնային Հայաստան» առողջարան տանող ավտոճանապարհի 2․2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին:

Ծրագրի արժեքը 234 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից:

Ի դեպ՝ Տավուշ այցի ընթացքում Փաշինյանն արձանագրել է․«Զորամասերին մոտեցող ճանապարհների հետ կապված պրոբլեմ կա»։

1/1815
bottom of page