ԱՄՆ-ն շուտով լրացուցիչ զորամիավորումներ կուղարկի Լեհաստան և Գերմանիա
Մոտ 2 հազար ամերիկացի զինվորականներ մոտ ժամանակներս Եվրոպա կտեղափոխվեն որպես ամրապնդում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել Է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։
«Մենք լրացուցիչ մոտ 2 հազար զինվորականներ ԱՄՆ - ից Եվրոպա ենք տեղափոխում առաջիկա մի քանի օրերին», - ասել է նա: Այդ ուժերը կուղարկվեն Լեհաստան եւ Գերմանիա, հստակեցրել է Քիրբին։