Search
ԳԹԿ-Ն ՃԻՇՏ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ԿՀՐԱՊԱՐԱԿԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՑ 2 ԺԱՄ ԱՆՑ
- Armen Sukiasyan
- Jan 21, 2024
- 1 min read

Այսօր բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ օրն է: Դիմորդները հանձնելու են քիմիա և աշխարհագրություն: Հանրապետությունում գործելու է 15 քննական կենտրոն, որից 11-ը մարզերում են, 4-ը՝ Երևանում:
Քիմիա հայտագրածների ընդհանուր թիվը 1045 է, Երևանում՝ 418 և մարզերում՝ 627: Աշխարհագրություն հանձնողների նախնական թիվը 51 է, 5-ը՝ ԵՐևանում և 51-ը՝ մարզերում:
Երկու առարկաների դեպքում էլ քննությանը հատկացվում է 3 ժամ, ավարտից 2 ժամ անց ԳԹԿ-ն կհրապարակի ճիշտ պատասխանները: Իսկ գնահատականները հայտնի կդառնան քննության 5-րդ օրը: Դրա հաջորդ օրն էլ բողոքարկումն է լինելու: