Ռաիսի. Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև անվտանգային համագործակցությունն այս տարածաշրջանի համար անվտանգություն կապահովի
Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք. Անկարայում կայացել է Իրանի ու Թուրքիայի տնտեսական համագործակցության հարցերով գերագույն խորհրդի 7-րդ նիստը: Scroll Down Նիստի ընթացքում երկկողմ օրակարգային հարցերից զատ, քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները:
Գազայի առնչությամբ Իրանի նախագահը հերթական անգամ շեշտել է Իսրայելի հետ տնտեսական ու քաղաքական հարաբերությունների խզման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով Կովկասին՝ Իրանի նախագահը նշել է. «Աշխարհի ցանկացած վայրում, այդ թվում՝ Սիրիայում, Կովկասում ԱՄՆ և Արևմուտքի ներկայությունը անվտանգություն չի ստեղծել և չի ստեղծելու։ Իրանն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնագրին և համոզված է, որ Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև անվտանգային համագործակցությունն այս տարածաշրջանի համար անվտանգություն կապահովի»։
Նիստի ավարտին ընդունված համատեղ հայտարարությունում ևս հիշատակվել է Կովկասը: «Երկու երկրները, ընդգծելով Կովկասում երկրների տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունը, տարածաշրջանային 3+3 հարթակը գնահատել են որպես անդամ երկրների միջև կառուցողական համագործակցության ու երկխոսության համար հարմար հարթակ»,- նշվել է հայտարարությունում: