Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը
Թուրքիայի խորհրդարանը 287 կողմ, 55 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանություն է տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Շվեդիան 2022 թվականին Ֆինլանդիայի հետ միասին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել, գրում է BBC-ն։
ՆԱՏՕ-ի անդամներից շատերը արագ վավերացրին երկու երկրների անդամակցությունը դաշինքին, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշեց հետաձգել գործընթացը և, բացի այդ, վավերացնել յուրաքանչյուր երկրի ընդունումն առանձին: Արդյունքում Ֆինլանդիան ավարտեց ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը նախորդ տարվա ապրիլին, իսկ Շվեդիան դեռ չի ավարտել այն։
Այժմ Շվեդիային մնում է հասնել Հունգարիայի վավերացմանը: Այս երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր շվեդ գործընկերոջը հրավիրում է այս հարցի շուրջ «բանակցությունների»։ Շվեդիայի ԱԳՆ-ն այսօր հայտարարել է, որ Հունգարիայի հետ բանակցությունների առարկա չկա։