«Ուկրաինան ԵՄ-ի կողմից ավելի քան միլիոն միավոր զենք կստանա». Բորել.
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ, մինչև 2024 թվականի ավարտը, Ուկրաինան ԵՄ-ի կողմից ավելի քան 1 մլն միավոր զենք կստանա, գրում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Բորելը, ով այցով գտնվում է Կիևում, հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունների հետ քննարկում է Ուկրաինայի զինված ուժերի համար զինամթերքի մատակարարումը:
«Շարունակում է աճել և զարգանալ ԵՄ պաշտպանական-արդյունաբերական համալիրը։ Կարելի է փաստել, որ դրա կարողությունը բարձրացել է 40 տոկոսով»,- «Интерфакс Украина»-ն մեջբերում է Բորելի խոսքը: