ԿՐԵՄԼՈՒՄ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԵՆ ՆԱՎԱԼՆՈՒ ԿՆՈՋ ԽՈՍՔԵՐԸ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի տեսել Յուլիա Նավալնայայի կոչն այն մասին, որ քաղաղաքական գործչի կինը մտադիր է շարունակել ամուսնու գործն ու պայքարը, լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, նախագահը դա չի տեսել», - ասել է նա:
Բացի այդ, Կրեմլի խոսնակը պատասխանել է Յուլիա Նավալնայայի այն խոսքերին, թե իբր Վլադիմիր Պուտինը կարող է մասնակից լինել Ալեքսեյ Նավալնիի մահվան մեջ։
«Մենք դա թողնում ենք առանց մեկնաբանության: Իհարկե, դրանք բացարձակապես անհիմն, տխուր մեղադրանքներ են [ընդդեմ] ռուսական պետության ղեկավարի: Բայց հաշվի առնելով, որ Յուլիա Նավալնայան մի քանի օր առաջ է այրիացել, ես դա թողնում եմ առանց մեկնաբանության», - ասել է Պեսկովը: .