top of page

ԵԽ անվտանգության ենթակոմիտեի երկու անդամների հեռախոսներում թուրքական «Pegasus» լրտեսական ծրագիր է հայտնաբերվել


Եվրախորհրդարանի (ԵԽ) անվտանգության և պաշտպանության ենթակոմիտեի (SEFE) երկու անդամների անձնական հեռախոսներում թուրքական «Pegasus» լրտեսական ծրագիր է հայտնաբերվել: Այդ մասին հայտնում է ermenihaber-ը։

Ինչպես հայտնում է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը՝ ԵԽ փոխխոսնակ Դելֆին Քոլարդը հաստատել է նմանատիպ ծրագիր հայտնաբերելու մասին լուրերը:

Սակայն Քոլարդը չի հայտնել, թե այդ ծրագիրը ԵԽ անդամների հեռախոսների մեջ ում կողմից է տեղադրվել:

Բացի այդ, Քոլարդը կառույցի բոլոր անդամներին կոչ է արել սկանավորել իրենց ունեցած սարքավորումները:

SEDE-ի անդամներից մեկը, ով ցանկացել է գաղտնի պահել իր անունը, հայտնել է, որ անդամներից մեկի՝ Նատալի Լոյսեաուի հեռախոսում հայտնաբերված լրտեսական ծրագրի հետևանքով լուրջ խնդիրներ են ծագել, որոնք պետք է քննարկվեն ԵԽ-ում առկա քաղաքական խմբերի ներկայացուցիչների հետ:

bottom of page