top of page

Զախարովան ծաղրել է Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ զեկույցը


Մարիա Զախարովան ծաղրել է Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ զեկույցը։ Այս մասին հայտնում է News.ru-ն։


Նա նշել է, որ կազմակերպության ներկայացուցիչները քաղաքականապես ներգրավված էին և հավատարիմ էին նախապես դուրս գրված արդյունքին:


«Ես մի հարց ունեմ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին։ Նրանք ընդհանրապես որևէ բան լսել են պետության համար կրիտիկական պահին հասարակության կոնսոլիդացիա հասկացության մասին։ Իմ կարծիքով, նրանք ոչինչ չեն լսել: Իսկ եթե ոչինչ չեն լսել, ուրեմն գաղափար չունեն, թե ինչպես կարելի է հետևել ընտրություններին»,- ասել է նա։


Ավելի վաղ ԵԱՀԿ-ն հայտարարություն էր տարածել Ադրբեջանում կայացած ընտրությունների վերաբերյալ, որոնցում հաղթել էր Իլհամ Ալիևը: Դրանում կազմակերպության ներկայացուցիչները նշել են, որ ընտրությունների նախապատրաստումը եղել է արդյունավետ եւ պրոֆեսիոնալ, բայց միեւնույն ժամանակ մի շարք բողոքներ են հայտնել քվեարկության կազմակերպման որոշ ասպեկտների վերաբերյալ։

1/1808
bottom of page