«Առողջ ապրելակերպ» առարկայի չափորոշչում գրված է՝ «կոտրել սեռական կարծատիպերը». Կարին Տոնոյան.
Հանրակրթական դպրոցներում որպես պարտադիր «Առողջ ապրելակերպ» առարկան է մտցվել։
«Իհարկե, լավ բաներ կան այդ ծրագրում։ Բայց մի տող կա այդ առարկայի չափորոշչում, որը էլի պետք է քննարկման դրվի՝ «սեռական կարծրատիպերը պետք է կոտրվեն»»,- քննարկման ժամանակ ասում է «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը։
Նա նշում է՝ ուզում է հասկանալ, թե ինչ է նշանակում «սեռական կարծրատիպ»։
«Գիտենք, որ բնության մեջ երկու սեռ գոյություն ունի։ Ի՞նչ են ուզում ասել սրանով։ Իրենք կամաց-կամաց լավի հետ թաքուն սողոսկում են իրենց հեռահար նպատակները»,- ասում է Կարին Տոնոյանը։