top of page

ՀՀ ԱԳՆ-Ն ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՆԱԽԻՋԵՒԱՆ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ ԱԼԻԵՒԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ


ՀՀ ԱԳՆ-ն «Սպուտնիկ Արմենիա»-ի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Երևանը պետք է Մեղրիով անարգել հաղորդակցություն ապահովի Ադրբեջանից Նախիջևան գնալու համար։

«ՀՀ կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում ներկայացվել են բոլոր այն տնտեսական կապուղիները, որոնք հայկական կողմն առաջարկում է վերականգնել կամ ստեղծել»,- ասված է ՀՀ ԱԳՆ պատասխանի մեջ:

ԱԳՆ-ից հիշեցնում են նաև հունվարի 13-ին Գավառում կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը:


1/1811
bottom of page