top of page

«Զելենսկին պնդում է, թե 16 միլիարդի օգնությունն անհետացել է»․ ֆրանսիացի պաշտոնյա



Ֆրանսիայի «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոյին զայրացրել է Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունից 16 միլիարդ եվրոյի անհետացման մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, հաղորդում է РИА Новости-ն։


«Օ՜, Աստված։ Զելենսկին պնդում է, թե 2022 թվականին Ուկրաինայի համար հավաքված 16 միլիարդի օգնությունը երբեք չի ստացել։ 16 միլիարդն անհետացել է։ Անհետացել է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկում»,- ասել է Ֆիլիպոն։


Նրա խոսքով՝ Կիևի ճանապարհին անհետացած միջոցները կարող էին օգտագործվել ԵՄ-ում ֆերմերների համար սուբսիդիաների և հիվանդանոցների զարգացման համար: Մարտի 4-ին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել է, որ երկիրն այդպես էլ չի ստացել ԵՄ խոստացված օգնությունը։ Նա նշել է, որ չգիտի՝ ինչի վրա է ծախսվել այդ գումարը։

1/1801
bottom of page