«Մայրենիի» 5-րդ դասարանի դասագրքում տեղ է գտել ադրբեջանցի գրողի պատմվածք. Ահազանգ
5-րդ դասարանի «Մայրենիի» դասագրքում տեղ է գտել ադրբեջանցի գրողի պատմվածք։ Այդ մասին ահազանգում են ֆեյսբուքյան օգտատերերը, փոխանցում է «Փաստինֆո»-ն։
Մասնավորապես՝ նշվում է, որ Աշոտ Գալստյանի և Թամարա Թովմասյանի հեղինակած դասագրքում տեղ է գտել ադրբեջանցի Արզու Սոլթանի «Մեր բակի պատմությունը» ստեղծագործությունը։
Հատկանշական է, որ մինչ այս ահազանգ էր հնչեցվում դասագրքի շապիկը Ադրբեջան դրոշի գույներով պատված լինելու առնչությամբ։