top of page

Սուրբ Սարգիս․ սիրո հայկական տոնը


Հայ Առաքելական Եկեղեցին այս տարի հունվարի 27-ին նշում է Ս․ Սարգսի տոնը: Տոնը, Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ հայրապետի տնօրինությամբ, հռչակվել է նաև Երիտասարդների օրհնության օր:

Սրանք տոնի ժողովրդական սովորություններն են, սակայն առավել կարևոր է հոգևոր խորհուրդը․ սա մեծ սիրո տոն է, որը վկայում է պայքարի, ինքնազոհաբերման, հանուն սիրո նահատակվելու մասին։

 Ս․ Սարգիս. սիրո մարտիկը

 Ամենահաղթ ռազմիկ, գերազանց սպարապետ, արագահաս օգնական, երիտասարդների ու սիրո բարեխոս, սիրահարների պահապան. Ս․ Սարգսին ներկայացնում են բազմաթիվ դրական հատկանիշներով:

 Այս զորավարը հայերի ամենասիրելի սրբերից է, նշում է Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը: Հիշեցնում է` զորավարը ոչ միայն իր հավատքի, այլև իր ռազմական հմտության, նվիրումի ու քաջության շնորհիվ տոնել է բազմաթիվ հաղթանակներ` հոգևոր ու աշխարհիկ կյանքում: Այդ հաղթանակների վկայությունն է նաև աստվածային սիրո հաղթանակը։ Նա իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:

Այս զորավարի կերպարը միշտ ոգեշնչել է երիտասարդներին՝ որպես երազանքի իրագործողի: Երիտասարդները դիմում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Հոգևորականը հորդորում է Ս․ Սարգիս զորավարի տոնին խնդրել Սրբի բարեխոսությունը:

Տոնը՝ եկեղեցում

 Ս․ Սարգսի տոնին Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կատարվում է Երիտասարդների օրհնության կարգ: Պատարագ է մատուցվում սրբի անունը կրող երկու եկեղեցիներում:

Այդ օրը Մատենադարանից Առաջնորդանիստ Ս․Սարգիս եկեղեցի է բերվում 17-րդ դարում Ս․ Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը, որը Ս. Պատարագի ողջ ընթացքում լինում է Ս․ Խորանի վրա: Ավետարանը եկեղեցում է մնում մինչեւ երեկոյան ժամերգությունը:

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ՝ Առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցի է բերվում նաև Ս․ Սարգսի աջը: Սուրբ աջը եկեղեցում է մնում մինչեւ երեկոյան ժամերգությունը:

1/1788
bottom of page