top of page

Ե՞րբ կմեկնարկեն դպրոցների գարնանային արձակուրդները

  • Armen Sukiasyan
  • Jan 9, 2024
  • 1 min read

ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն՝ այս ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ հետևյալ ժամանակացույցով՝ գարնանային՝ 2024 թվականի մարտի 25-ից 31-ը ներառյալ:

Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը՝ 2024 թվականի մարտի 18-ից 31-ը ներառյալ:

Երկրորդ դասարանցիների գարնանային արձակուրդը՝ 2024 թվականի մարտի 25-ից 31-ը ներառյալ:

ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակա­ցույցներում:

bottom of page