top of page

Իսպանիան վստահեցրել է՝ ռազմական գործողությունների առաջին իսկ օրվանից Իսրայելին զենք չի վաճառել.


Իսպանիայի կառավարությունը վստահեցրել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Իսրայելին զենք չի վաճառել։

«Որոշ լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությանն ի պատասխան արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելին զենքի վաճառք չի արտոնվել»,- նշված է Իսպանիայի ԱԳՆ հաղորդագրությունում։

Ավելի վաղ El Diario թերթը գրել էր, որ 2023 թվականի նոյեմբերին Իսպանիայից Իսրայել է արտահանվել 987 հազար եվրոյի զինամթերք։ Մամուլում հայտնված այս տեղեկատվության կապակցությամբ խորհրդարանի մի քանի պատգամավորական խմբեր կառավարությունից պարզաբանում էին պահանջել։ Այսօր պարզաբանումը ներկայացրել է երկրի ԱԳ նախարարությունը։

1/1808
bottom of page