top of page

Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում նոր էջ է բացվել. Ադրբեջանը կարևոր տեղ է գրավում Իրանի հարևանության քաղաքականության մեջ. Իրանի ԱԳ նախարար


Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում նոր էջը բաց է և հույս է ներշնչում երկու ժողովուրդներին, իսկ երկու երկրների առջև բացվում են փոխշահավետ համագործակցության մեծ հնարավորություններ:

Փոխանցում է ԻՌՆԱ-ն։

«Ադրբեջանը կարևոր տեղ է գրավում Իրանի հարևանության քաղաքականության մեջ, և երկու ժողովուրդները, հարևան և պատմական կապերից բացի, ունեն նաև ընտանեկան կապեր։

Բարեբախտաբար, երկու երկրների հարաբերություններում նոր էջ է բացվել, որը հույս է ներշնչում երկու ժողովուրդներին, և երկու երկրների համար բացվում են փոխշահավետ համագործակցության մեծ հնարավորություններ»,- ասել է նա։

1/1801
bottom of page