top of page

Զելենսկին ԶՈւ գլխավոր հրամանատարին առաջարկել է պաշտոնաթող լինել և դառնալ իշխանությունների խորհրդականը


Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հետ և առաջարկել նրան պաշտոնը լքելուց հետո դառնալ Ուկրաինայի իշխանությունների խորհրդականը պաշտպանության գծով։

Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով իրավիճակին ծանող աղբյուրներին։

«Զելենսկին և Զալուժնին հանդիպել են երկուշաբթի երեկոյան՝ քննարկելու գեներալի ապագան։

 

Նախագահը տեղեկացրել է Զալուժնիին, որ նրան շուտով աշխատանքից կազատեն, և առաջարկել նրան կառավարության խորհրդականի դերը։ Գեներալը հրաժարվել է առաջարկից», - ասվում է պարբերականի հաղորդագրության մեջ։

 

1/1808
bottom of page