Մոսկվան և Բաքուն բանակցում են խաղաղապահների հարցի շուրջ. Բաքվում ՌԴ դեսպան
«Հակաահաբեկչական գործողության» ավարտից հետո, ռուս խաղաղապահներն ադրբեջանական ուժերի հետ պարեկություն են իրականացնում տարածքում՝ պաշտպանելով շենքերն ու մշակութային կառույցները։ Այս մասին Известия-ին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը:
Դիվանագետը շեշտել է, որ խաղաղապահների թեման շատ կարևոր է: Նա հիշեցրել է, որ նախկինում Արցախում, տարբեր գնահատականներով, բնակվում էր 110–120 հազար հայ:
«Խաղաղապահներն արդյունավետ իրականացրել են իրենց գործառույթները՝ մի կողմից պաշտպանելով «Ադրբեջանի այս տարածքը», մյուս կողմից, իհարկե, հայ բնակչության համար կարևոր էր, որ այնտեղ գտնվեին ռուս խաղաղապահներ՝ ապահովելու նրանց անվտանգությունը։ Մեր խաղաղապահ զորակազմի վերաբերյալ Մոսկվայի և Բաքվի միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները ներկայումս համաձայնեցվում են Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ. զորակազմի մնալու ժամկետը լրանում է 2025 թվականին», -եզրափակել է դեսպանը։