top of page

Եվրախորհրդարանը դիտորդներ չի ուղարկի ազերբայդժան՝ նախագահական արտահերթ ընտրություններին


Եվրախորհրդարանը դիտորդներ չի ուղարկի ազերբայդժան՝ նախագահական արտահերթ ընտրություններին, որոնք կայանալու են փետրվարի 7-ին։ Այս մասին նշվել է հունվարի 15-ին Եվրախորհրդարանի դեմոկրատիայի եւ ընտրությունների համակարգման խմբի (DEG) համանախագահների՝ պատգամավորներ Դեւիդ Մակ-Ալիստերի եւ Թոմաս Թոբեի տարածած համատեղ հայտարարությունում։

Եվրախորհրդարանը նաեւ չի մեկնաբանի ընտրական գործընթացն ու հայտարարված արդյունքները։  «Եվրախորհրդարանի ոչ մի անդամ այդ մարմնի անունից լիազորություն չունի հետեւել ընտրություններին կամ մեկնաբանել դրանք»,- ընդգծված է հայտարարությունում։ Եթե Եվրախորհրդարանի անդամներից որեւէ մեկը որոշի վերաբերմունք հայտնել ընտրությունների վերաբերյալ, ապա դա կլինի նրա անձնական նախաձեռնությունը, ոչ թե Եվրախորհրդարանինը։

ազերբայդժանի նախագահի ընտրության արդյունքը կանխատեսելի է, այնտեղ ընտրություն չկա։ Ա՞յս պատճառով ԵԽ-ն դիտորդներ չի ուղարկի, թե՞ Ալիեւի «վերընտրությունը չհարամելու» եւ նրա լեգիտիմությունը կասկածի տակ չդնելու համար։

1/1811
bottom of page