top of page

ՀՀ դպրոցականների հաջողությունները միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում


2024թ. հունվարի 8-ից 13-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 20-րդ օլիմպիադան՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից: Այս մասին հայտնում են Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցից և ներկայացնում գրանցած հաջողությունները։

«ՀՀ դպրոցականների հաջողությունները միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում՝1 ոսկի,4 արծաթ,6 բրոնզ

Այս տարի Հայաստանից այդ օլիմպիադային մասնակցում եին ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 15, Քվանտ վարժարանի 13 և Ֆոտոն վարժարանի 5 աշակերտներ:

 Ֆիզմաթ դպրոցի 15 աշակերտներից 11-ը արժանացան մեդալների, որից 1 ոսկի, 4 արծաթ և 6 բրոնզ:Ոսկե մեդալի է արժանացել Ֆիզմաթ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սարգիս Առաքելյանը:Սարգիս Առաքելյանը որպես ամենակրտսեր մասնակից արժանացել է նաև հատուկ մրցանակի:Շնորհավորում ենք բոլոր մեդալակիրներին, նրանց դպրոցներին, ուսուցիչներին և խմբակներում նրանց հետ պարապող մասնագետներին:Ֆիզմաթ դպրոցի աշակերտների արդյունքները

1. Միրաքյան Կամո 12գ մաթեմատիկա բրոնզ

2. Ղազարյան Ալեն 11բ մաթեմատիկա արծաթ

3. Առաքելյան Սարգիս 9բ մաթեմատիկա ոսկի

4. Աղայան Արսեն 12դ ֆիզիկա արծաթ

5. Գալստյան Նարեկ 11բ ֆիզիկա բրոնզ

6. Եգորյան Ծովակ 11ա ինֆորմատիկա բրոնզ

7. Խաչատրյան Մարտին 11գ ինֆորմատիկա բրոնզ

8. Հասրաթյան Արեն 12ա մաթեմատիկա արծաթ

9. Գալստյան Միքայել 11ա մաթեմատիկա արծաթ

10. Ասատրյան Արման 10ա մաթեմատիկա –

11. Պողոսյան Սմբատ 11դ ֆիզիկա –

12. Մելքոնյան Վահե 11դ ֆիզիկա –

13. Եգորյան Սևակ 10ա ինֆորմատիկա –

14. Աբրահամյան Վահան 10ա ինֆորմատիկա բրոնզ

15. Քալաշյան Մհեր 11բ ինֆորմատիկա բրոնզ»,-նշված է հաղորդագրությունում։

bottom of page