top of page

Փոխնախարարը հեգնում է ժողովրդական արտիստներին, որոնց ինքը չի ճանաչում

Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը, որ այսօր խորհդրարանում ներկայացնում էր պետական պարգևներից և պատվավոր կոչումներ շնորհելու պրակտիկայից հրաժարվելու վերաբերյալ նախագիծ, որպես հիմնավորում թվարկեց մի շարք ժողվորդական ատիստների անուններ, որոնց, ըստ տիկին փոխնախարարի, ոչ ոք չի ճանաչում։

«Ծատուրյան Նիկոլայ, Չթչյան Գեղունի, Բալյան Վլադիլեն, Բաբայան Դավիթ, Միրզոյան Փարավոն, Սողոյան Ֆրիդրիխ․․․ Ամենայն հարգանքով այս արժանավորագույն մարդկանց նկատմամբ, կարող էի ցանկը ընդլայլնել, որևէ մեկս մի՞թե ճանաչում է այս անձանց՝ որպես ժողովրդական արտիստ։ Մեծամասնությունը ժողովրդի, եթե հարցում անեք, իրոք չի ճանաչում։ Այո, լավ չի, բայց պետության կողմից որևէ ոլորտի մասնագետի խրախուսելու համար պարտադիր չի իրեն շնորհել ժողովրդականի կոչում և նրան այդ տիտղոսով հորջորջելով՝ համարել, որ նրա ժողովրդականությունն ապահովված է»,-ասաց փոխնախարարը՝ նկատելով, որ նրանց գործունեությունը լուսաբանելու համար ուրիշ միջոցներ են անհրաժեշտ։

1/1789
bottom of page