top of page

Արևմուտքը պատրաստվում է պատերազմի․ Բելառուսի ՊՆ


Բելառուսի պաշտպանության նախարարությունը դիտարկում է ՆԱՏՕ-ի ռազմածովային խմբերը Միջերկրական և Բալթիկ ծովերում։ ՆԱՏՕ-ի նավերը զինված են Tomahawk հրթիռներով, որոնք կարող են հասնել Բելառուսի ցանկացած կետ։ Միևնույն ժամանակ, հակահրթիռային պաշտպանության (BMD) բազաները լեհական Ռեջիկովոյում և ռումինական Դևեսելում կօգնեն իրականացնել «Տոմահավկի» հարվածներ։ Այս մասին ասել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։


Նրա խոսքով՝ Արևմուտքը պատրաստվում է ռազմական գործողությունների, հետախուզում Է Բելառուսի օբյեկտները։


«Մենք հասկանում ենք, թե ում դեմ են ուղղված այդ ռազմական գործողությունները», – ընդգծել Է նախարարը:


«Մշտապես հետախուզություն է իրականացվում Բելառուսի դեմ՝ բոլոր տեսակներով։ Եվ ռադիոտեխնիկական, և մարդատար ինքնաթիռներ, և անօդաչու ավիացիա։ Օրական հինգից տասը մեկնում, տիեզերական հետախուզություն։ Արևմուտքն ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում մեր ռազմական ավանների, բազաների նկատմամբ»,- եզրափակել է Խրենինը։

bottom of page