ԱՄՆ-ը կարող է հզոր արձագանք տալ Հորդանանում իր ռազմաբազայի վրա հարձակմանը. #CNN:
ԱՄՆ-ն կարող է ավելի հզոր արձագանք տալ Հորդանանում ԱՄՆ-ի ռազմաբազայի վրա հարձակմանը, քան Իրաքում և Սիրիայում նախորդ պատասխան հարձակումները, գրում է CNN-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:
Աղբյուրների տվյալներով՝ Փենթագոնն ու Սպիտակ տունը փորձում են գաղտնի պահել իրենց ծրագրերը:
Հեռուստաալիքը նշում է, որ նախագահ Ջո Բայդենի վրա ճնշումն աճում է՝ Հորդանանի ռազմակայանի վրա հարձակումներից հետո:
Որոշ հանրապետականներ կոչ են արել ԱՄՆ-ին ուղիղ պատասխան հարված հասցնել Իրանին։ Նշվում է, որ Սպիտակ տունը դիտարկում է Սիրիայում և Իրաքում իրանամետ խմբավորումներին հարվածներ հասցնելու հարցը: Որպես ևս մեկ տարբերակ դիտարկվում է «կիբեռհարձակումը», եզրափակում է հեռուստաալիքը: