top of page

Իրանը ներկայացրել է հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության նոր համակարգեր


Իրանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է «Արման» եւ «Ազարահշ» հակաօդային (ՀՕՊ) եւ հակահրթիռային (ՀՀՊ) պաշտպանության նոր համակարգերը, տեղեկացրել է IRNA-ն։

Հրթիռները, որոնք օգտագործվում են «Արման» համակարգում, կարող են միաժամանակ խոցել վեց թիրախ 120-180 կիլոմետր հեռավորության վրա։

«Ազարահշը» կարող է միաժամանակ օգտագործել ռադիոլոկացիոն եւ էլեկտրաօպտիկական համակարգեր թիրախների հայտնաբերման եւ խոցման համար։ Բացի այդ, «Ազարահշ» համակարգում օգտագործվող հրթիռներն ունեն նշանառության ջերմային համակարգ։

1/1808
bottom of page